
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 40 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 587-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
ԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 40 նոր դեպք, 20 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 558 հազար 2 դեպքից 7 մլն 332 հազար 653-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 107 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 123 հազար 465 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 529 հազար 861 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 340 հազար 221-ի: