«Նման զարգացման դեպքում ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել, բացասական ցուցանիշներ ունենանք, երբ կրճատվեն դրսից եկող մարդկային և ֆինանսական հոսքերը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով 2023 թվականի բյուջեի նախագծին, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվելու է եկող տարվանից՝ համապատասխան օրենսդրական կարգավորումները կընդունվեն այս տարվա վերջին, ենթադրում է՝ դեկտեմբերի 6-ին մեկնարկող քառօրյային նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունեն։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է՝ 2022 թվականին արձանագրված 14.1 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ինչի հետևանքով էլ ունենք սպասարկման, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի և հյուրընկալության ոլորտում աննախադեպ ֆինանսական հոսքեր։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, «DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանն է: