
Ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընկել Դիլիջանի տներից մեկի բակը․ 41–ամյա վարորդը մահացել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և ընկել Դիլիջանի Կամոյի փողոցի տներից մեկի բակը. 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 06.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա Պրադոյի» վարորդը՝ 41-ամյա Ալեքսան Հայրապետյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: