ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը, գրում է «Հետք»-ը։
2018 թվականի «թավշյա հեղափոխության» հերթական շահառուն Տիգրան Ավինյանն է․ նա հենց թավշյա աժիոտաժից հետո Երևան քաղաքի ավագանու անդամից միանգամից դարձավ փոխվարչապետ, հետո արդեն՝ փոխքաղաքապետ ու քաղաքապետ։ Ի դեպ, 2019-23 թթ․-ին թավշյա պաշտոնյան համատեղությամբ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր, որն իր գործունեության մեկնարկից կարճ ժամանակ անց հայտնվեց կոռուպցիոն սկանդալների կենտրոնում։
Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստում սեպտեմբերի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ՝ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։