
«Նողկալի տեսարան». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՆՈՂԿԱԼԻ ՏԵՍԱՐԱՆ
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հարթակ է, որը պետություններն օգտագործում են իրենց երկրների շահերն առաջ մղել՝ քարոզչության միջոցով։
Եվ ահա ՄԱԿ-ի ամբիոնին է մոտենում Հայաստանը ներկայացնող մի քստմնելի արարած, որ փոխանակ դիվանագիտորեն բարձրացնի իր երկրի, պետության շահերը․․․ծնկաչոք աղերսում է իրեն և իր երկիրը խղճալ և հանուն «խաղաղության», ավելի ճիշտ՝ հանուն իր իշխանության, պատրաստ է թշնամուն նվիրել Արցախը և Հայաստանի կեսը։
Պատկերացնում եմ, թե ինչպիսի զզվանքով և արհամարհանքով են նայել այդ ողորմելի, նողկալի տեսարանը, բոլոր, այո՛ բոլոր պետությունների ներկայացուցիչները, անկախ թե որը որ ճամբարում է գտնվում»։