
Ինչպես հետաքրքրել տղամարդուն. նրա ուշադրությունը գրավելու 8 եղանակ

Lisa.ru-ն ներկայացնում է պարզ հնարքներ, որոնք կօգնեն գրավել Ձեզ դուր եկած տղամարդու ուշադրությունը:
Ուշադրություն դարձրեք Ձեր զգեստապահարանին
Տղամարդիկ սիրում են կանացի արտաքին, ուստի ավելի գրավիչ դառնալու համար կրեք զգեստներ, կիսաշրջազգեստներ։
Հարդարեք վարսերը
Ամենակարևորը՝ մազերը պետք է լինեն մաքուր և փայլուն։
Մի մոռացեք մանիկյուրի մասին
Ձեռքերը, ինչպես մազերը, պետք է մաքուր լինեն, սա է գլխավորը:
Մի չարաշահեք դիմահարդարումը
Դիմահարդարումը՝ հնարավորինս բնական: Տղամարդիկ չեն հասկանում հսկայական հոնքերի և կեղծ թարթիչների նորաձևությունը:
Կրեք գեղեցիկ ներքնազգեստ
Հոգեբանորեն կինը փոխում է իր վարքը՝ հագնելով գեղեցիկ ժանյակավոր ներքնազգեստ։
Կարևոր է ոչ միայն տեսքը, այլև միտքը
Սրամիտ կատակները, խոսակցությունը պահպանելու և այն սկսելու կարողությունը նույնքան կարևոր են, որքան տպավորիչ տեսքը:
Հաճախ ժպտացեք
Ժպիտը տղամարդուն հաղթելու գլխավոր զենքն է։ Ժպտացեք միշտ, ժպտացեք ամենուր, ժպտացեք բոլորին, և ձեր կյանքը կփոխվի:
Մի վախեցեք օգնություն խնդրել
Խնդրեք բացել դուռը, ինչ-որ բան պահել, մինչ պայուսակում գրիչ եք փնտրում. սա կօգնի զրույց սկսել, որը կարող է վերածվել ռոմանտիկ հարաբերությունների: