«Ծույլ» շարլոտկայի լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Միջին խնձոր – 3 հատ

2. Ալյուր – 160 գ

3. Կարագ – 100 գ

4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
5․ Ձու – 3 հատ

6. Շաքարավազ – 180 գ

7. Վանիլին – 1 ճ/գ

8. Դարչին – 1/2 թ/գ

Պատրաստման եղանակը
1. Խնձորները մաքրել և խորանարդաձև կտրատել:
2. Հարել ալյուրը, սառը կարագը և փխրեցուցիչը։
3. Առանձին հարել ձուն և շաքարավազը:
4. Ալրային և ձվային զանգվածները հարել, այնուհետև ավելացնել խնձորները:
5. Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ, թխել 30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

