Իշխանափոխությունից ամիսներ հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ Ոստիկանության զորքերը հայ-ադրբեջանական սահմանին պետք է մարտական հերթապահություն իրականացնեն և փոխարինեն ժամկետային զինծառայողներին: Եվ արդեն 2018 թվականի օգոստոսին սահման էր մեկնել ոստիկանների առաջին խումբը:
Հանձնաժողովը վտանգ է տեսնում, որ քաղաքական իշխանությունը քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարող է հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն ու ընտրական գործընթացն անժամկետ հետաձգել:
Հայաստանի իշխանությունները չպետք է ռազմական հակամարտությունները որպես պատրվակ օգտագործեն մամուլի ազատությունը սահմանափակելու համար և պետք է վերամշակեն օրինագծի այն կետերը, որոնք սպառնում են մամուլի ազատությանը:
«Իրականում որևէ նախագիծ այս պահին առկա չէ, հետևաբար՝ շատ կոնկրետ չենք կարող տեղեկություններ տալ, թե խոսքն ինչի մասին է: Ըստ էության «Պաշտպանության մասին» օրենքը նշում է, որ զինապարտությունն ընդգրկում է զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զինծառայությունը, պահեստազորային հաշվառումը և պահեստազորային ծառայությունը, ինչպես նաև զորահավաքային զորակոչը»:
«Նախորդ օրը կեսգիշերից ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին, և մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանում ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Պատերազմից հետո 2 տարի Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հասարակությանը համոզում էին, որ 44-օրյա պատերազմը, պարտությունից բացի, չէր կարող այլ ելք ունենալ, քանի որ մեր դեմ միայն Ադրբեջանը չէր կռվում: Եվ այս հարցում անմիջապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ստացավ ռազմական ղեկավարության «աջակցությունը»՝ ըստ էության, ապահովագրելով իրեն: Գուցե իրեն բնորոշ խորամանկությամբ, գուցե: