Բժիշկը թվարկել է ցելյուլիտի պատճառները
Ցելյուլիտը կարող է առաջանալ սննդակարգում կաթնամթերքի ավելցուկի, սթրեսի պատճառով, և ոչ միայն: Այս մասին ասել է սննդաբան, փորձագետ, կենսաքիմիկոս Աննա Չիտանավան Lenta.ru-ին տված հարցազրույցում: Նա թվարկել է կոսմետիկ թերության առաջացման ոչ ակնհայտ ու վտանգավոր պատճառները։
Ոտքերի վրա «նարնջի կեղևը» կանանց շատ անհամարություններ է պատճառում՝ կանայք ստիպված ծածկում են ազդրերը, դիետա են պահում, ուժային վարժություններ անում, մարզվում՝ արտաքին տեսքի թերությունից ազատվելու համար, ասել է բժիշկը։ Բայց ամենակարևորն այստեղ այն է, որ ցելյուլիտն ազդանշան է օրգանիզմի խնդիրների մասին, նախազգուշացրել է նա:
Նրա խոսքով՝ ցելյուլիտ կարող են առաջացնել սթրեսը, նստակյաց ապրելակերպը և այլ պատճառներ:
«Սթրեսը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, որն օգնում է մեզ էներգիա խնայել։ Նաև սթրեսային իրավիճակների ժամանակ բարձրանում է պրոլակտինի, ինսուլինի մակարդակը, ինչը հանգեցնում է ցելյուլիտի տեսքով ձևափոխությունների առաջացման»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է Աննա Չիտանավան:
Ֆիզիկական ակտիվությունը կարևոր է սթրեսի ժամանակ, բայց մարդկանց մեծամասնությունը հակված է ուտելու և նստելու: Ըստ բժշկի՝ նստակյաց ապրելակերպը գործնականում զրոյացնում է մարզասրահում ջանքերը, այսինքն՝ եթե մարդ ամբողջ օրը նստում է և, օրինակ, երեկոյան պիլատես է անում, ապա դա ծանրաբեռնվածության անբավարար մակարդակ է։ Այնուամենայնիվ, դա ավելի լավ է, քան ընդհանրապես չմարզվելը:
Առողջությունը բարելավելու և ցելյուլիտի առաջացումը կանխելու համար ֆիզիկական ակտիվությունը պետք է ավելացվի բոլոր առումներով՝ քայլել, հեծանիվ վարել։
Դիետայում կաթնամթերքի ավելցուկը ցելյուլիտի առաջացման ևս մեկ տարածված, բայց ոչ հայտնի պատճառ է, շարունակել է բժիշկը։ Չիտանավան բացատրել է, որ կաթնամթերքը պարունակում է կազեին սպիտակուց, որը խթանում է ինսուլինի արտադրությունը, որն իր հերթին խթանում է այլ հորմոնների արտադրությունը։ Սա հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակման, իսկ արդյունքում՝ այտուցի։
Երիկամների և լյարդի աշխատանքի խախտումները կարող են առաջացնել հեղուկի կուտակում: Այս խնդրի ախտանիշները հաճախ դրսևորվում են որպես այտուցվածություն:
Ըստ Lenta.ru-ի զրուցակցի՝ եթե ցելյուլիտի հետ միաժամանակ մաշկի վրա հայտնվում են վարիկոզ երակներ և անոթային ցանցեր, ապա դա անվերապահորեն վկայում է լյարդի խանգարման մասին։
Այս դեպքում առաջին հերթին պետք է լուծել առողջական խնդիրները, նոր միայն ազատվել մաշկի կոսմետիկ թերություններից, զգուշացրել է Չիտանավան։ «Անհրաժեշտ է անալիզներ հանձնել, երիկամների ուլտրաձայնային հետազոտություն կատարել և պլանավորել այց բժշկի մոտ»,- խորհուրդ է տվել նա։