
Եկել է ԵՄ-ում ռուսական գազի գների առավելակետ սահմանելու ժամանակը․ ԵՀ-ի ղեկավար

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ եկել է Եվրամիության երկրներին մատակարարվող ռուսական գազի գների առավելակետ սահմանելու ժամանակը: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
«Ես հաստատ հավատում եմ, որ այժմ եկել է ռուսական խողովակաշարային գազի գների առավելակետի (սահմանման) ժամանակը, (որը մատակարարվում է) Եվրոպային»,- ասել է Լյայենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: