«Լավագույնը, ինչ անում է STARMUS-ը, արտիստներին և գիտնականներին միավորելն է». Ռիք Վեյքման

Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը:

STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ ասուլիսի ընթացքում, որն ավարտվեց քիչ առաջ, բրիտանացի դաշնակահար և կոմպոզիտոր, Yes ռոք խմբի անդամ Ռիք Վեյքմանը խոսեց սխալի մասին, որը տարիներ շարունակ կատարում է Մեծ Բրիտանիան:

«Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ մեկ բան է սխալ արել կրթական համակարգում. նրանք առանձնացնում են արտիստներին և գիտնականներին, ինչը մեծագույն սխալ է, քանի որ նրանք անհավատալիորեն կապված են: Նրանք կապված են և պետք է միասին լինեն: Լավագույնը, ինչ անում է STARMUS-ը, այս երկուսը միավորելն է, և ես շատ հպարտ եմ դրա մասը լինելու համար վերջին տասը տարիների ընթացքում և հուսով եմ շարունակել»,- ասաց Վեյքմանը:

Կարդացեք նաև

Վերջինս իր հիացմունքը հայտնեց Հայաստանում լինելու կապակցությամբ և նշեց, որ հանգստյան օրերին իրեն է միանալու կինը:

ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս