Բաժիններ՝

Այստեղ ամենահրաշալին մարդիկ են. STARMUS-ի հյուրերը՝ Հայաստանի մասին

STARMUS VI փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած գիտնականները և հյուրերը տպավորված են երկրի մշակույթով, պատմությամբ, համեղ ուտելիքներով:

Լուսնագնաց , «Ապոլոն-16» առաքելության մասնակից, Չարլի Դյուքը նշեց, որ մասնակցել է բոլոր STARMUS-ներին, բացի առաջինից:

«Այս անգամ Հայաստանում եմ կնոջս հետ և ինձ համար մեծ պատիվ է վայելել այս ժողովրդի հյուրընկալությունը, ինչպես նաև բացահայտել պատմամշակութային հարուստ ժառանգությունը, որն ունի այս երկիրը»,-ասաց նա:

Միաձուլված գիտության և տեխնոլոգիայի մասնագետ և հետազոտող Թոնի Դոնը տպավորված է Հայաստանում ընթացող STARMUSI-ի ընթացքում տեղի ունեցող քննարկումներով:

Կարդացեք նաև

«Անկախ նրանից դու գիտնականի հետ ես շփվում, թե ուղղակի մասնակիցների՝ բոլորը բաց են հարցերի, պատասխանների և քննարկումների համար: Ես առաջին անգամ եմ Հայաստանում և կցանկանայի առանձնահատուկ նշել, որ այստեղ ամենահրաշալին մարդիկ են, ամենահրաշալի ուտելիքը: Ես այնպես եմ սիրահարվել Հայաստանին, որ հույս ունեմ գալիք տարի կկարողանամ այցելել Հայաստան»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս