Բաժիններ՝

Ջեյմս Բաղյանը իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին

Հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանը իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին:

«Starmus» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում հյուրընկալված հայտնի գիտնականը գրառում է թողել թանգարանի տպավորությունների գրքում, ապա ծանոթացել թանգարանի նորաբաց «ՀՆագույն մարդու հետքերով․ քարի դար» մշտական ցուցադրությանը և գործող մյուս ժամանակավոր ցուցադրություններին։

«Շնորհակալ ենք հարգարժան նվիրատուին այս կարևոր ցուցանմուշների համար, որոնք ոգեշնչման աղբյուր կլինեն մեր այցելուների համար։ Այս նմուշները առաջինն են մեր թանգարանում, որոնք եղել են տիեզերական ճամփորդությունների վկաներ և հայկական գիտական մտքի նվաճումների հերթական խորհրդանիշներ»,-նշված է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Ջեյմս Բաղյանը 1989 թվականի մարտի 13-18-ն առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով՝ 337 ժամ անցկացնելով տիեզերքում։ Երկրորդ թռիչքն իրականացրել է 1991 թվականի հունիսի 5-14-ը «Կոլումբիա» տիեզերանավով։ Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս