Սթարմուսը սկսում է իր համահաստանյան գիտական արշավը, որին ներգրավված են շուրջ 5 տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ։
Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, որոնք կփոխանցեն իրենց գիտելիքն ու փորձը` տիեզերքի գաղտնիքների ու դրանց բացահայտման մասին։ Բացի դասախոսություններից, կլինեն նաև համերգներ: Աշխարհահռչակ երաժիշտները կնպաստեն գիտության հանրայնացմանը՝ արվեստի միջոցով, որոնց թվում են Ռիք Ուեյքմանը, Դերեք Շերինյանը, Սայմըն Ֆիլիպսը, Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը:
«Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ մեկ բան է սխալ արել կրթական համակարգում. նրանք առանձնացնում են արտիստներին և գիտնականներին, ինչը մեծագույն սխալ է, քանի որ նրանք անհավատալիորեն կապված են: Նրանք կապված են և պետք է միասին լինեն: Լավագույնը, ինչ անում է STARMUS-ը, այս երկուսը միավորելն է, և ես շատ հպարտ եմ դրա մասը լինելու համար վերջին տասը տարիների ընթացքում և հուսով եմ շարունակել»,- ասաց Վեյքմանը: