Բաժիններ՝

«Մեդիան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի գիտությանը, արվեստին, կրթությանը, և ոչ քաղաքականությանը». Գարիկ Իսրաելյան

Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը:

Րոպեներ առաջ ավարտվեց STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ ասուլիսը։

Ասուլիսի ընթացքում խոսվեց երաժշտության և գիտության կապի, Հայաստանում փառատոնն անցկացնելու կարևորության մասին, բայց, թերևս, ամենակարևոր շեշտադրումը կատարեց աստղաֆիզիկոս, փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրաելյանը՝ անդրադառնալով գիտության հանրայնացման կարևոր առաքելությանը, որը, ըստ նրա, իրենց պատասխանատվության տակ պետք է վերցնեն լրատվամիջոցները և գիտնականները:

«Պարզապես պետք է շատ ուշադրություն դարձնել կրթությանը՝ սկսելով դպրոցներից: Եվ մեզ հարկավոր է շատ գիտական հաղորդակցություն: Այս հարցում լրատվամիջոցները շատ բան ունեն անելու: Մեդիան պետք է մեծ ուշադրություն դարձնի գիտությանը, արվեստին, կրթությանը, և ոչ քաղաքականությանը: Դա իմ կարծիքն է: Այս պահին 99.99999 տոկոսը նվիրված է քաղաքականությանը, և 1 տոկոսից քիչ՝ մնացածին: Իսկ մնացածը՝ մնացած ամեն ինչն է: Հետաքրքիր կլինի ունենալ 50/50 համաչափություն, դա ավելի ողջամիտ կլինի:

Կարդացեք նաև

Մեդիան և գիտնականները պետք է այս հարցով զբաղվեն: Գիտնականներից շատերը մտնում են իրենց աշխատասենյակ, գրում են մի բան և մոռանում են այդ մասին՝ հրապարակելու փոխարեն: Դա սխալ է: Իհարկե, կարևոր դեր պետք է խաղա նաև կառավարությունը: Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի, պետք է մտածի՝ ինչպես ակտիվացնել այս դաշտը, ինչպես գիտությունը հանրայնացնել: Ես կարող եմ խորհուրդ տալ, եթե որևէ մեկն իմ խորհրդի կարիքն ունի: Ես կարող եմ ճանապարհային քարտեզ կազմել՝ ինչպես սկսել և ինչպես առաջ շարժվել»,- ասաց Գարիկ Իսրաելյանը:

ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս