Հուլիսի 30-ին ֆեյսբուքյան օգտատեր Արա Եղիազարյանը մի տեսանյութ էր հրապարակել, որում փողոցում ծածանվող Արցախի Հանրապետության պետական դրոշի կողքով անցնող մի երիտասարդ քաշում ու պոկում է այն:
Բանակի հերն անիծեցին, 4-5 միլիարդի զենք ու զինամթերք թիղեցին թշնամուն, հիմա էլ կասեն ՝ նախկինները գցեցին մեր գրպանը։
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օրեր առաջ Ստամբուլում ստորագրված «հացահատիկի միջանցքի» վերաբերյալ համաձայնության շրջանակներում հացահատիկով բեռնված 1-ին նավը կշարժվի Օդեսայի նավահանգստից:
Չզարմանաք, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են» տխրահռչակ ստի հեղինակները հանուն իշխանություն պահելու թուրքերին կհանձնեն նաև Սյունիքը։
168.am-ը մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, երեխաների շրջանում ո՞ր հիվանդություններն են տարածված։ Մեր զրուցակիցը հարցին ի պատասխան՝ նշեց, որ այս սեզոնին բնորոշ են «կեղտոտ ձեռքերի» աղիքային վարակային հիվանդությունները, սննդային ալերգիաները, արևահարությունները, ինչպես նաև ջրծաղիկը։
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Պարզվել է, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական CBC TV–ի հետ զրույցում ասել է, որ կոմունիկացիաների թեմայի շուրջ ՀՀ իշխանությունները շարունակում են «խաղը»:
Լրատվամիջոցների հետ զրույցում իրավիճակի լարված լինելու մասին տեղեկությունը հաստատել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հորդորելով սպասել պաշտոնական տեղեկատվությանը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան դիտարկում/մտահոգություններ էի ներկայացրել Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, որի հիմքում սցենարային զարգացման 2 հիմնական ուղղություն էի մատնանշել՝ տարածքների պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի տառին և ոգուն:
Հանրապետական սենատոր Ադամ Կինզինգերը պահանջում է HIMARS բազմաֆունկցիոնալ մոդուլային հրթիռային համակարգ փոխանցել Վրաստանին։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ Կինզինգերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին բաժին է ներկայացել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադարձած 43-ամյա Արտաշես Հ.-ն, որը 2019 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։
Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսեց հայ-ադրբեջանական հարաբերությունները ԼՂ հակամարտության հարցից տարանջատելու հարցից: «Արմենպրեսին»-ին տված հարցազրույցում Գրիգորյանն ասել էր, որ պետք է ակտիվորեն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը: Արդյո՞ք սա նշանակում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում առանց ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման, Արմեն Գրիգորյանն ասել է՝ նման գաղափար կա։
Երևանում օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են եվրոպական տարածաշրջանում գործող միջազգային կառույցների թեմայով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ: Քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցները պարբերաբար պնդում են, որ ֆոնդերը կառավարում են արտասահմանյան հեղինակավոր կառավարիչներ, ինչը երաշխիք է միջոցների արդյունավետ կառավարման համար։ Հիշեցնեմ, որ Հայաստանում 2014 թվականից գործում են երկու ընկերություններ՝ ֆրանսիական և գերմանական, որոնք հանդիսանում են խոշոր ֆինանսական կորպորացիաների դուստ ընկերությունները։
Ես չգիտեմ՝ այդ ճանապարհն ինչով լավը կլինի, հարց է՝ Աստված ոչ անի, պատերազմի դեպքում մենք կկարողանա՞նք հասնել Արցախ, Արցախից էլ հասնել Հայաստան։ Ուզում եմ մեր իշխանությանը հարց տալ, իրենք էլ թող պատասխանեն՝ այդ ճանապարհն ինչո՞վ է մեզ համար լավը։ Քաշաթաղը հանձնում են, Աղավնոյից հրաժարվում են, Սյունիքից էլ՝ հետը, այսքանից հետո լավ բան պե՞տք է սպասենք։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:
Չինաստանը, ենթադրաբար, ընդլայնում է իր օբյեկտները Սինցյզյան Ույղուրական Ինքնավար Շրջանում (ՍՈՒԻՄ) միջուկային փորձարկումներ կատարելու համար: Այս մասին հաղորդել է Nikkei թերթը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի խաղացանկում փոփոխություն է տեղի ունեցել:
Օտարերկրյա ներդրում՝ չի նշանակում, որ տեղացի ներդրողին պետք է անտեսեն, և այստեղ մենք խոսում ենք երկու առումներով։ Առաջինը՝ գործարար միջավայրն ընդհանրապես պետք է բիզնեսի համար նպաստավոր լինի՝ եթե դինամիկայի մեջ ենք վերցնում։ Երկրորդը՝ այդ գործարար միջավայրն ավելի նպաստավոր պետք է լինի քեզ համար, քան տարածաշրջանային այլ երկրներում, որոնք պոտենցիալ մրցակիցներ կարող են դիտվել ներդրողի համար։ Խնդիրն այն է, որ Հայաստանի նման երկրները չեն կարող բարձր տեմպերով, կայուն զարգանալ առանց արտաքին ներդրումների։
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը:
Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հուլիսի 24-ին, ժամը 23.25-ին, ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից հաղորդում ստացվեց ոստիկանության Արտաշատի բաժին, որ Աբովյան գյուղի Գայի փողոցում մեքենա է այրվում:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Մեկնել են նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ղեկավարներ, քննիչներ ու փորձաքրեագետներ:
ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու սպառազինությունների վերահսկողության նոր համակարգը , որը փոխարինելու կգա Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3-ին (ՌՀՍ-3), Մոսկվան պետք է ցուցաբերի համատեղ աշխատանքի պատրաստակամություն:
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում էր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: