
Սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը հեռացել է «Արարատ»-ից

Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է սերբ պաշտպան Մարկո Պրլևիչը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարկո Պրլևիչն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 43 խաղի և դարձել է 1 գոլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-8-ը: Երկրորդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները` «Նոա»-«Լեռնային Արցախ», «Ալաշկերտ»-«Արարատ», «Վան»-ԲԿՄԱ, «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Ուրարտու»: