
ԵՄ-ի բնակիչները չեն պաշտպանում հակառուսական պատժամիջոցները. Մեդվեդև

ԵՄ-ի բնակիչների կեսից ավելին, իսկ առանձին երկրներում երկու երրորդը պատրաստ չեն պաշտպանել հակառուսական պատժամիջոցները: Այդ մասին ՌԴ ԱԽ-ի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը գրել է իր Twitter ալիքում: «Հակառուսական պատժամիջոցները (նույնպես հարցումների տվյալներով) պատրաստ չի պաշտպանել կեսից ավելին, իսկ առանձին պետություններում՝ նաեւ նրանց երկու երրորդը»,-գրել է Մեդվեդեւը:
Նրա կարծիքով, Եվրոպայի բնակիչն սկսում է մտածել այն մասին, թե ինչու պետք է ինքը վճարի ուրիշների սխալների համար: «Մենք, իհարկե, ցանկանում ենք խաղաղ համագործակցություն, առեւտուր, փոխանակումներ եւ այլ նորմալ համագործակցություն բոլոր բաների համար: Ոչ մեկի համար չենք փակվում, պաշտպանում ենք բոլոր ողջամիտ առաջարկությունները»,-ընդգծել է Մեդվեդեւը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: