Բաժիններ՝

Արոնյանը FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարի երրորդ տուրում զիջել է Կարլսենին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:

Արագ շախմատի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արագ շախմատի 4 պարտիաներից հետո հայ գրոսմայստերը զիջել է 1,5:2,5 հաշվով:

Նախորդ երկու տուրերում Արոնյանը հաղթանակ էր տարել: Այժմ նա մրցաշարային աղյուսակում երրորդն է:

Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031