Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ վարչությունն ու խորհուրդը գրավելու, հնարավորինս շատ յուրայիններ խցկելու Սուրեն Պապիկյանի մոլուցքը սկսել է նյարդայնացնել անգամ իր թիմակիցներին։ Պարզվում է՝ Արթիկում եւս Պապիկյանը ցանկացել է իր թեկնածու Արթուր Ափրիկյանին դարձնել խորհրդի նախագահ:

Ափրիկյանը մարզպետարանի աշխատակից է, փոխմարզպետի խորհրդականը եւ Պապիկյանի կուրսեցին, սակայն մեզ պատմեցին, որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հատուկ հրահանգել է փակել Ափրիկյանի «օդերը»:

Մարզպետը, ըստ շիրակցիների, կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ: Արդյունքում Ափրիկյանը, ով ՏԻՄ ընտրություններում ՔՊ շտաբի տեղի պատասխանատուն է եղել, զրո ձայն է ստացել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031