Բաժիններ՝

Ռադուկանուն Ցինցինատիի մրցաշարում Ուիլյամսից հետո հաղթել է նաև Ազարենկոյին

Մեծ Բրիտանիան ներկայացնող Էմմա Ռադուկանուն շարունակում է հաղթարշավը Ցինցինատիի մրցաշարում:

Նախորդ տարվա ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն Ռադուկանուն, ով բացահայտում էր ամբողջ սպորտային աշխարհի համար, Ցինցինատիի մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում մրցեց Բելառուսը ներկայացնող Վիկտորիա Ազարենկոյի հետ: Բրիտանացին հաղթեց երկու սեթերից հետո` 6:0, 6:2 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարի առաջին տուրում Էմմա Ռադուկանուն մրցաշարի հետագա պայքարից դուրս էր թողել աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031