1 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության, ընտանեկան բռնության ու արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հարկերից խուսափելու և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ֆիզիկական ներգործության, փաստաթղթի կեղծիքի, խոշտանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անառակաբարո արարք կատարելու, վստահված գույքը հափշտակելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և սպանության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: