«Դեռ ժամանակ կա, քաղաքացի Փաշինյան, տիկին Հակոբյան. մի՛ արեք». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ես հույս ունեի, որ մեր քաղաքական ուժերն ամիսներ առաջ կունենային այդ հեռատեսությունը, ողջախոհությունը՝ դուրս գալ դասական քաղաքական պայքարից, կուսակցական հայհոյախոսությունից և սթափ քայլեր կկատարեին պատերազմական այս իրավիճակում Հայաստանի քիչ թե շատ բնական ընթացքն ապահովելու համար, այս ինքնախցանը դուրս հանելու մեր միջից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իշխանափոխության հրամայականին՝ նշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆիի Հովհաննիսյանը, ապա դիմեց Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին.
«Դեռ ժամանակ կա՝ քաղաքացի՛ Փաշինյան, որ ինքնախցանը, ինքնախոչընդոտը հանվի, տիկի՛ն Հակոբյան՝ հանուն ձեր երեխաների, մեր երեխաների, հանուն այդ ապագայի»:
Քաղաքական գործիչը թեև խոստովանեց, թե հույս չունի, որ իր խոսքերն էֆեկտիվություն կունենան, այդուհանդերձ, փորձ անում է:
Մանրամասները՝ տեսանյութում