Բաժիններ՝

Պարեկներին տեսնելով` թմրանյութով փաթեթը նետել էր

Հուլիսի 25-ի ուշ երեկոյան, ժամը 11-ին մոտ, Արցախի պողոտայում ծառայություն իրականացրած պարեկները նկատել էին, որ մի տղամարդ ձեռքից գցում է փաթեթ:

Փաթեթում սպիտակ փոշենման զանգված էր:

Պարեկների կանչով Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր: Մայրաքաղաքի Երկաթուղայինների 8-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա տղամարդը ձերբակալվում և բերվում է բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է նաև կաթուցիչ ու թափանցիկ հեղուկով սրվակ: Ըստ տղամարդու` կաթուցիչում մարիխուանա է, իսկ սրվակում` թորած ջուր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս