Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:
168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց. նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է:
«Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թույլտվություն ստանալ Աճառյան 2 փակուղի հասցեում կառուցելու թունավոր արտանետմամբ մետաղաձուլարան, որտեղ ջարդոններից ստանալու են մետաղական ալյումին և պղինձ, ինչպես նաև բրոնզի ու լատունի ձուլվածքներ: Նախնական արտադրական հզորությունը նախատեսված է 900 տոննա տարեկան, պլանավորվում է ծավալները տարեցտարի մեծացնել։
«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։
Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է դպրոցներում թյուրքական պատմության և թյուրքական աշխարհագրության առարկաների դասավանդումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքում նրա պաշտոնական էջից։
«Չլինի այնպես, որ, օրինակ, հայտարարվի զեղչ սալիկերի համար, սակայն պարզվի՝ դա լինում է այն դեպքում, երբ գնում ես 2 քմ ու նոր 3-րդ քմ-ը վաճառվում է այլ գնով: Տեղեկատվությունը պետք է լինի հստակ: Դրանից բացի, պետք է տեսանելի լինի մինչև զեղչը եղած գինը»,-ասաց Տիգրան Մարկոսյանը:
«Արվում է ամեն ինչ, որպեսզի քողարկվի առողջական վիճակի սրացումները: ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ եմ անում անիմաստ տեքստեր հրապարակելու փոխարեն ապահովել Վ. Վերմիշյանի տեղափոխությունը հիվանդանոց, ճնշում չափելով գլխուղեղի խնդիրները չեք կարող ախտորոշել:
Հուլիսի 27-ի, 30-31-ի, օգոստոսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
58 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը։ Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանից։
Հայաստանի անկախության պատմության մեջ կանցկացվի երրորդ մարդահամարը, հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով, այն կտևի 10 օր, կհավաքագրվեն տվյալներ նաև մարդկանց կրթության, առողջության, աշխատանքի, բնակպայմանների վերաբերյալ, արդյունքները պատրաստ կլինեն 1 տարուց:
Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է տարածել՝ հաստատելով «Վրացական երազանքից» հեռացած գործիչների այն տեղեկությունը, որ ինքը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 21-ին։
«Ե՞րբ է դա լինելու՝ դժվար է ասել (6 ամիս, 1 կամ 1,5 տարի հետո), քանի որ այն ուղղակի առնչվում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, բայց որ ունենք պահանջարկով քաշվող տնտեսական աճ՝ դա փաստ է, որը վտանգավոր է»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TV100-ի ուղիղ եթերում վերահաստատել է, որ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսում ծրագրվող նոր ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները և որ անհրաժեշտ պահի կարող է հանկարծակի սկսել: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
Հուլիսի 27-ին հրթիռակոծման է ենթարկվել ամերիկյան ռազմակայանը Սրիայի Հասեկայի նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ռազմակայանը, որին հարված է հասցվել, գտնվում է նահանգի հարավի Էշ Շադդադի քաղաքի շրջանում:
Վրաստանում նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ հաջորդ ամսվանից Վրաստանում վառելիքի գները կնվազեն։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։
Համացանցում տարածվել է հաղորդագրություն առ այն, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքում «տեղեկատվության պահանջ» և «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գործողությունների վերաբերյալ կարգավորումները հակասություն են առաջացնում և ենթակա են վերանայման: Այս կապակցությամբ հարկ է նշել հետևյալը.
Հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վահրամ Հայրապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում- քննարկում 2022-2023թթ. միջնաժամկետ ծրագրերի շուրջ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TV100-ի ուղիղ եթերում պատասխանելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերին՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեղադրել է այդ պայքարում անկեղծ չլինելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ը:
Հուլիսի լույս 21-ի գիշերը, ժամը 3.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի ոստիկանները Բաշինջաղյան 1-ին նրբանցքում կանգնեցրել են Հրազդան քաղաքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի վարած «Տոյոտան»: Կասկած կար, որ մեքենայում կարող են արգելված իրեր լինել: Կասկածները հաստատվել են: Իրերի պահման խցիկում ատրճանակի նմանվող առարկա կար:
Նա խոսել է այն մասին, թե ինչ պետք է անեն անհատները, որպեսզի իրենց գործունեությամբ ծառայեն ապագային՝ ի հեճուկս անհամար մարտահրավերների։ «Դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել։ Այն մեծապես կախված է կրթության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության զարգացումից»,-հավելել է գործարարը։
Մոսկվան եւ Թեհրանը շուտով կստորագրեն հուշագիր իրանական դետալների եւ սարքավորանքի մատակարարումների, ինչպես նաեւ ռուսական ինքնաթիռների սպասարկման շուրջ: Այս մասին հայտարարել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միրաքբար Ռեզավին:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ քիչ առաջ տեղեկություն է ստացել, որ Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց:
Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) 168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ մի քանի օր առաջ հերթական խայտառակությունն է տեղի ունեցել համալսարանում:
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25–ին մեկնել է արձակուրդ, վարչապետի լիազորությունները դրվել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի վրա։ Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացավ, թե 2021 թվականի ունեցվածքի վերաբերյալ ինչ հայտարարագիր են ներկայացրել Համբաձում Մաթևոսյանը և նրա տիկինը։
Թուրքիայի նախագահականի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հարցազրույց է տվել ամերիկյան հայտնի «Bloomberg» պարբերականին և անդրադարձել օրակարգային մի շարք թեմաների։ Սիրիայի հյուսիսում նախատեսվելիք ռազմական օպերացիայի վերաբերյալ Քալընը ասել է, որ դա սկսելու համար իրենք չեն պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հարցնել։
Ընտանիքում կատարված հանցագործություններից 4-ը կատարվել են մոր կողմից, որից 3-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 7-ը՝ հոր կողմից, որից 6-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 2-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 4-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 3-ը` պապի/տատի կողմից, 9-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 4-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 85-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 4-ը՝ թոռան կողմից, 4-ը՝ ամուսնու ծնողների կողմից:
Արմավիրի մարզում, այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16․5 կմ հատվածում, Զվարթնոց վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Խաչատրյանի վարած Nissan Teana մակնիշի և 31-ամյա Դավիթ Շիրվանյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները։
Ուրբաթ օրը՝ հուլիսի 29-ին, ժամը 19:30–ին «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնելու: Այս տեղեկությունը տարածել է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 26-ին Ալեք Մանուկյան փողոցից բաժանմունք են տեղափոխել 64-ամյա Արա Բ.-ին, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի մեղադրանքով: