Չավուշօղլուն վերահաստատել է Սիրիայում հանկարծակի նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական TV100-ի ուղիղ եթերում վերահաստատել է, որ Թուրքիան շարունակում է Սիրիայի հյուսիսում ծրագրվող նոր ռազմական գործողության նախապատրաստական աշխատանքները և որ անհրաժեշտ պահի կարող է հանկարծակի սկսել: Այս մասին  հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:

Չավուշօղլուն անդրադառնալով ծրագրվող ռազմական գործողությանը՝ հղում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին:

«Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում, երբ մեզ վտանգ է սպառնում։ Այդ վտանգի չեզոքացումը մեր պարտքն է։ Դա է այս գործողության միակ նպատակը։ Թուրքիան բոլոր տեսակի նախապատրաստությունները տեսնում է: Մեր նախագահի խոսքը կարգախոս է դարձել. «մի գիշեր հանկարծակի…» ( նկատի ունի Էրդողանի «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» ձևակերպումը, որը նա հաճախակի է օգտագործում այլ երկրների տարածքում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ.-խմբ)»,-ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս