Իվանիշվիլին հաստատում է՝ հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Բիձինա Իվանիշվիլին հայտարարություն է տարածել՝ հաստատելով «Վրացական երազանքից» հեռացած գործիչների այն տեղեկությունը, որ ինքը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 21-ին։

«Քանի որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո իմ և Ամերիկայի դեսպանի միջև հանդիպում անցկացնելու մասին հրապարակային հարց կար, ես ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ նման հանդիպում իսկապես կայացել է մարտի 21-ին՝ դեսպանի խնդրանքով, այն տևել է մոտ երեք ժամ»,- ասված է Իվանիշվիլիի հայտարարության մեջ։

Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչի մասին է եղել դեսպանի հետ զրույցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031