
Սիրիայի Հասեկայի նահանգում տեղակայված ամերիկյան ռազմակայանը գնդակոծվել է. SANA

Հուլիսի 27-ին հրթիռակոծման է ենթարկվել ամերիկյան ռազմակայանը Սրիայի Հասեկայի նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արեւելքում: Այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ռազմակայանը, որին հարված է հասցվել, գտնվում է նահանգի հարավի Էշ Շադդադի քաղաքի շրջանում:
Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, ընդամենն ամերիկյան ուղեփակոցի կողմն է արձակվել 3 հրթիռ. դրանցից մեկն ընկել է թռիչքա-վայրէջքային գոտուց 200 մետր հեռավորության վրա, մյուս երկուսը՝ զորանոցների մոտ: Բոլոր արկերը թռել են Իրաքին սահմանակից Թել Էշ Շայիրի տարածաշրջանից, որը վերահսկվում է «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) քրդական կազմավորումների կողմից: ԺՍՈՒ-ի կողմից մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: