
Գիտնականները նշել են մեջքի ցավն անցկացնող լավագույն վարժությունները

Ֆլորիդայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները եկել են այն եզրակացության, որ յոգան և թայչին կարող են մեղմել մեջքի քրոնիկական ցավը: Գիտնականները վերլուծել են 32 հետազոտություն, որոնցում ուսումնասիրվել են, թե արդյոք շարժման պրակտիկան, որը հիմնված է միտք-մարմին կապի վրա, կարող է ազդել ցածր մեջքի ցավի վրա:
Պարզվել է, որ յոգան լավագույն տարբերակն է մեջքի տհաճ ցավը մեղմելու համար, իսկ թայչին լավագույնն է սուր ցավը թեթևացնելու համար:
«Յոգան և թայչին կարող են հանդես գալ որպես ցավազրկող դեղամիջոցների և վիրահատությունների այլընտրանք»,- այս աշխատանքի հեղինակներից մեկի՝ բժիշկ Ջույունգ Պարկի խոսքերն է մեջբերում Lisa.ru-ն:
Լուսանկարը՝ Prostock-studio/stock.adobe.com
Պատրաստեց Անի Գաբուզյանը