Ֆասթֆուդը նպաստում է դեպրեսիայի զարգացմանը
Բրիտանիայի, Ավստրալիայի և Իսպանիայի գիտնականների խմբի ներկայացուցիչները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ մարդիկ, ովքեր անընդհատ քաղցր և յուղոտ սնունդ են օգտագործում, ավելի հակված են դեպրեսիայի։ Սակայն փաստ չէ, որ դիետան կփրկի դրանից, գրում է Guardian-ը։
Հետազոտողները վերլուծել են հինգ երկրների մոտ 33000 մարդկանց սննդակարգը՝ փորձելով կապ հաստատել նրանց կողմից սպառվող սնունդի և դեպրեսիայի միջև: Գիտնականները արագ սննդի «դիետան» անվանել են «բորբոքային»:
Հետազոտական խմբի ղեկավար Կամիլ Լասալեի խոսքով, եթե Դուք հիմնականում յուղոտ և քաղցր սնունդ եք օգտագործում, կարող եք համակարգային բորբոքում ստանալ, որը կազդի ոչ միայն աղիքների, այլև ամբողջ օրգանիզմի վրա։
««Վտանգավոր» բորբոքային «մոլեկուլները կարող են ազդել ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են տրամադրության համար»,- ասել է գիտնականը։
Հետազոտողները նշում են, որ արագ սնունդը կարող է ոչ միայն սրել դեպրեսիան, այլ նաև առաջացնել այն։ Դրանից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս փորձել միջերկրածովյան դիետան և ուտել ձուկ, բանջարեղեն, մրգեր և ընկույզ:
Լուսանկարը՝ Philip Toscano/PA
Պատրաստեց Անի Գաբուզյանը