Կանադան հայկական շուկային ներկայացնում է բարձրակարգ ապրանքներ
Կանադական սննդի բարձր որակի և հատկանիշների ներկայացման միջոցառման շրջանակում այսօր «Մայրիկ» ռեստորանում հյուրերը հնարավորություն ունեին ճաշակելու կանադական մթերքներով հայկական ու կանադական ամենահամեղ ուտեստները:
Միջոցառումը նախաձեռնել էր Ռուսաստանում Կանադայի դեսպանատունը՝ Հայաստանի «Մայրիկ» ռեստորանի, Կանադական truLOCAL Inc. և MOONFISH LTD առևտրային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
truLOCAL կանադական կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Կամո Մայիլյանը հույս հայտնեց, որ աշխարհում հայտնի կանադական բարձրակարգ առողջ սնունդն առավել կհետաքրքրի տեղի գործարար շրջանակներին և հայ սպառողին:
«Այս միջոցառման նպատակն է հայ սպառողին, ներմուծողին, ռեստորանային և հյուրանոցային սեգմենտներին ներկայացնելու կանադական սննդի արտադրանքի բարձր որակն ու հատկանիշները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կամո Մայիլյանը՝ տեղեկացնելով, որ ՌԴ-ում Կանադայի դեսպանության հետ համատեղ նմանատիպ միջոցառում կազմակերպվել էր նաև 6 տարի առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում