Ինչո՞ւ են ռուսը, ամերիկացին, թուրքը և պարսիկը սիրում Նիկոլին

Նիկոլի վարած արտաքին քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ նա ոչ ոք չի մերժում։ Հիշո՞ւմ եք, որ դեռևս իշխանությունը զավթելու ճանապարհին էր նա հայտարարել, որ ինքը վարելու է առանց գաղափարախոսության քաղաքականություն, չի ունենալու որեւէ մեկին խոստումներ տալու սահմանափակումներ։

Եթե ռուսն ուզում է իր զորքը տեղադրել Արցախում, ասում է՝ խնդրեմ, հենց հիմա պատերազմ սկսեմ, տարածքները հանձնեմ, ջահելներին զոհեմ, որ խաղաղապահները մուտք գործեն խոստացված տարածք։

Եթե թուրքն ուզում է իր պայմաններով խաղաղություն, ասում է` հենց հիմա հրաժարվեմ Ցեղասպանությունից ու Արցախից, ճանաչեմ ներկա սահմանները ու սկսեմ բանակցություններ։ Ամերիկացիները պահանջում են Սյունիքով միջանցք՝ խնդրեմ, սիրելի պարոն, վաղը մի երկու ջահելի ուղարկեմ բանակցությունների, մի երկուսին ուղարկեմ Սիսիան չափուձև անելու։ Իրանցին դեմ է միջանցքին՝ իհարկե, աղայե իմամ, ի՜նչ միջանցք, ի՜նչ բան։

Ակնհայտ է, որ ոչ ծանր բարքի կանանց նման ոչ ոքի չմերժելու այս պրոցեսում բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլը սուտ է խոսում, իսկ բոլորին տրվող խոստումները շատ հաճախ հակասում են իրար։

Կարդացեք նաև

Ուրեմն, ինչո՞ւ են շարունակում Նիկոլի հետ աշխատել, նրա վրա ժամանակ ծախսել ու խոստումներ ստանալ, այն դեպքում, երբ շատ լավ գիտեն, որ ամենայն հավանականությամբ Նիկոլը կդրժի իր խոսքը։ Խնդիրն այն է, որ Նիկոլի հետ բանակցությունները շատ էժան են, իր տված խոստումների դիմաց նա միայն մի բան է պահանջում՝ պահպանել իր կյանքը, որը քաղաքական առումով ձևակերպվում է որպես իր իշխանության պահպանում։ Եթե «նախկինները» օտարների պահանջների դիմաց դնում էին Արցախի կարգավիճակի, Հայաստանի անվտանգության, զենքերի, փողերի, վարկերի, առևտրական պրեֆերենցիաների ու այլ հարցեր, ապա Նիկոլը զուտ իր էքզիստենցիալ խնդիրն է լուծում։

Պարզից էլ պարզ է, որ իշխանությունը կորցնելու դեպքում Նիկոլն իր կյանքից կզրկվի։ Բոլորը կարծում են, որ սա ուժեղ մոտիվացիա է, և ելնելով հենց դրանից Նիկոլը կաշխատի իր խոստումը պահել։ Նաև՝ իսկապես բարոյական ու տրամաբանական չէ, ասել, թե՝ չէ, հենց մեր ասածն անես, քեզ կսպանենք, կամ կհանձնենք ձեր ամբոխին, որ նա քեզ «քադդաֆի» անի։ Միաժամանակ, Նիկոլը իր շուստրիության սահմաններում «բազմավեկտոր» քաղաքականություն է վարում, այսինքն՝ բոլոր կողմերից է կյանքի երաշխիքներ ստանում, և իր կարծիքով ով էլ որ հաղթի, ինքը կրած է, ըստ տրված խոստումների կպահպանի իր իշխանությունը, այսինքն՝ կյանքը։

Մյուս կողմից, գոնե այս պահին, ռուսներից բացի, բոլորին տրված խոստումները մեծ արժեք չունեն, քանի որ հենց ռուսներն են որ լուրջ լծակներ ունեն Նիկոլին իշխանության բերելու և հեռացնելու գործոնների վրա։ Նրանք են, որ վերահսկում են թե իշխանությանը, թե ընդդիմությանը, և դրանով իսկ մեծապես կառավարում են ներհայաստանյան կյանքը։

Ռուսներից բացի մյուսների հետ բանակցելու իմաստն այն է, որ Նիկոլը ևս հասկանում է, որ ռեգիոնում Ռուսաստանը հավերժ չէ, և նա ցանկանում է ապրել նաև Պուտինից հետո։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս