ԵՄ-ի պատժամիջոցների վերջին փաթեթը ցուցադրեց Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումերի՝ դաշինքի կողմից իր հնարավորությունների սպառումը, հայտարարել է ֆրանսիական Le Monde-ին անունը չհայտնած մի դիվանագետ:
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հստակ ժամկետ չնշելով:
Աբխազիայի դե ֆակտո հանրապետության անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Գալիի Նաբակեվի գյուղում բնակվող Վրաստանի քաղաքացի Քրիստինե Թակալանձեն: Այս մասին հայտնում է aliq-ge-ն։Ըստ աբխազական կողմի, նա տեղեկություններ էր հավաքում Աբխազիայում՝ ի շահ վրացական կողմի։
Հուլիսի 24-26-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով: Այս մասին հայտնում են «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից։
2022թ. 6 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ։
Հուլիսի 24-ին, ժամը 18.41-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 17-ամյա պատանու: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգում:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ցավակցություն է հայտնել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կին փոխհրամանատար Ջիյան Էֆրինի (Սալվա Յուսուֆ) մահվան կապակցությամբ: Վերջինս սպանվել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով:
Պակիստնում մուսոնային տեղատարափ անձրեւներից եւ դրանց հարուցած հեղեղումներց զոհվածների թիվն անցած օրն ավելացել է առնվազն 18-ով: Հունիսի կեսերից երկրում տարերքի զոհերի թիվը հասել է 312-ի: Այս մասին հաղորդում է Express Tribune թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը:
ՀՀ քաղաքացի Ժ. Մալոյանը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ուղղորդմամբ ինձ է դիմել: Նա սպառնում էր անգամ ամենածայրահեղ քայլին դիմել՝ ինքնահրկիզվել, եթե չկարողանա ԱՄՆ մուտք գործել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական «TRT» ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:
«Իրավունք» թերթը գրում է․ «Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Սա բավականին լուրջ մեղադրանք է ԳՇ նախկին պետին, ինչքան էլ որ խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում:
Կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի կազմակերպման համար:
Հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին բժշկական կենտրոն տեղափոխելուց: Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ -ն հատնում է, որ հուլիսի 26-ին վթարային ջրանջատումներ կլինեն Արարատ, Վեդի քաղաքներում և Երասխում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը զգալի ավելացել է: Թերթը տեղեկացավ, որ այս տարվա մայիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 265 միլիոն 949 հազար դոլար:
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատերի մոտ տեսա կենսաթոշակային հաշիվներում մեծ վնասների մասին գրառումներ: Իսկ մտածե՞լ եք, որը կարող է լինել պատճառը: Եկեք դեսը ասեմ:
«Իրավունք» թերթը գրում է. «Ես լավ եմ, գտնվում եմ հետվիրահատական պրոցեսի մեջ, շնորհակալ եմ անհանգստանալու համար, այլ հարցերի պատասխանելու համար դեռ ժամանակը չէ, շնորհակալ եմ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Կոտայքի մարզի Առինջ համայնքում անշարժ գույք է գնել: Պատգամավորն այն ձեռք է բերել 2017 թվականին՝ 27 մլն 200 հազար դրամով: Այդ տարի նրա դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ, ստացել է 24 մլն 480 հազար դրամի չափով փոխառություն, վարկ:
Եվրամիության (ԵՄ) երկրների ներկայացուցիչները համաձայնեցրել են գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու արտակարգ պլանը: Հուլիսի 26-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
ուլիսի 26-ին, ժամը 06։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։
Հուլիսի 27-ին Գորիի թունելում երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ժամանակավորապես կսահմանափակվի: Այս մասին գրում է aliq-ge կայքը։
Հուլիսի 26-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:
2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ «Խաղերը լայնորեն բացենք» (Let’s open the games wide)։ Այս մասին հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը։
Ինչպե՞ս չխաղալ իշխանության խաղը, «նախկինները» կուտը և ինչպես սկսել հաղթել. Նարեկ Սամսոնյան
Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում: Այս մասին տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից: