Հայտնի են 1000 խոշոր հարկատուները (ցանկ)

2022թ. 6 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 722 մլրդ  325 մլն դրամ։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109  մլրդ 253 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Կարդացեք նաև

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

1․ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
2․ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
3 ․ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
4․ «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
5․ «ԹԵՂՈՒՏ»
6․ «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
7․ «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
8․ «ՖԼԵՇ»
9․ «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
10․ «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ»
11․ «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»
12․ «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ»
13․ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
14․ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ
15․ «ՍԻԹԻ»
16․ «ՄԱՔՍ ՕԻԼ»
17․ «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»
18․ ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
19․ «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
20․ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»
21․ ԱԿԲԱ ԲԱՆԿ
22․ «ԿԱԲԱՐԿՈ»
23․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ»
24․ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ
25․ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ»
26․ «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ»
27․ «ԲԱՂՐԱՄՅԱՆ»
28․ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՏՐԱՆՍԳԱԶ»
29․ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
30․ «ԼԻՃՔՎԱԶ»

Տեսանյութեր

Լրահոս