
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, հրդեհների ահազանգերը եղել են մասնավորապես՝ Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում և Արարատի մարզի Հայանիստ, Աբովյան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 14 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: