ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն պաշտպանության ծախսերը. Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է ավելացնեն ռազմական կարիքների համար ծախսերն Ուկրաինայի իրադարձությունների լույսով: Հունիսի 29-ին այդ մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի ճառից մեջբերումները, որով նա հանդես կգա Մադրիդում դաշինքի գագաթնաժողովին։
«ՆԱՏՕ-ի դաշինքը պահպանում է մեր քաղաքացիների անվտագությունն ամեն օր: Բայց առաջիկա 10 տարում սպառնալիքները մեր շուրջը սոսկ կաճեն: Մեզ անհրաժեշտ է, որ բոլոր դաշնակիցները ավելի խորը պրպտեն (իրենց պահուստներում) առաջիկա տասնամյակում դիմադարձումն ուժեղացնելու եւ պաշտպանությունն ապահովելու նպատակով: (Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսի տեսքով (պաշտպանության ծախսերը) միշտ համարվել են նվազագույնն, այլ ոչ թե առավելակետը: Դաշնակիցները պետք է շարունակեն ավելացնել (ռազմական ծախսերն) ընթացիկ ճգնաժամային շրջանում»,- ասված է Ջոնսոնի հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիան ինքը, ինչպես նշել է հրատարակությունը, ՀՆԱ-ի 2,3 տոկոսն է ծախսում ռազմական կարիքների համար: Ըստ որում, The Daily Telegraph-ի համաձայն՝ կառավարող Պահպանողական կուսացության 2019 թվականի նախընտրական ծրագիրը բովանդակում կետ, որը հայտնում է, որ իշխանությունները պլանավորում են տարեկան պաշտպանության համար տրամադրել միջոցներ, որոնց բաժինը ՀՆԱ-ից գերզանցի գնաճի ցուցանիշների 0,5 տոկոսը:
Թերթն ընդգծում է, որ տարեվերջին սպասվող գնաճի մինչեւ 11 տոկոս չափի պատճաով պահպանողականների կառավարությունը չի կարող կատարել ընտրողներին տված խոստումը:
Հրատարակությունը ճշտել է, որ պաշտպանական ծախսերի չափի հարցը Միացյալ Թագավորության նախարարների կաբինետը պառակտել է երկու ճամբարի: Այսպես, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը եւ ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասսը, ինչպես եւ բրիտանացի զորապետերը, հանդես են գալիս ռազմական բյուջեի ավելացման օգտին, մինչդեռ Ջոնսոնը եւ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը կարծում են, որ երկիրը թափ հավաքող տնտեսական ճգնաժամի պայմաններում չի կարող իրեն թույլ տալ ծախսերի աճ պաշտպանության նախարարության կարիքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: