«Երնեկ մարդ ձեր խելքին լիներ, խախանդ ապրեր». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուկրաինան հեռահար հրետանի է ուզում Արևմուտքից, չեն տալիս (դեռ մտածում են), հիմնականում տալիս են հետևակի կիրառության զենքեր:

Ռուսն էլ հեռվից դրած հնձում է, օրական շուրջ 100 ուկրաինացի զինվորական է մահանում: Ժամանակակից պատերազմներն են, շատ ժամանակ հետևակին գործը չի էլ հասնում:

Մեր աչքի առաջ, ականատես ենք լինելու, թե ինչպես անվտանգության երաշխիք տվածը հոշոտում է երաշխավորյալին, իսկ քավոր կանգնածները, խոշոր հաշվով, բան էլ չեն կարողանում անել:

Խոսքը Բուդապեշտի հուշագրի (1994թ) մասին է, որով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են տվել Ռուսաստանը, ԱՄՆ և այլք, իսկ օրինակ չինացիները քավորություն են արել: Ուկրաինան էլ փոխարենը հանձնել է իր տարածքում եղած ատոմային հրթիռները:

Սա պետք է ամեն օր հիշեցնել այն մի խումբ, մեղմ ասած, հարիֆներին, որ հիմա պետության անունից խոսում են, և երկրի անվտանգությունը տեսնում են հարևանների հետ թղթեր ստորագրելու մեջ՝ լինի դա խաղաղության հուշագրի, թե այլ տեսքով:

Սա է մեր պետական «այրերի» քաղաքական և անվտանգության համակարգի գիտակցումը՝ վրան խաղաղություն գրված թղթի կտորներով անվտանգություն են ուզում մեզ բերեն:

Երնեկ մարդ ձեր խելքին լիներ, խախանդ ապրեր:

Տեսանյութեր

Լրահոս