
Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը

Փարիզը, Բեռլինը և Հռոմը կոչ են անում Մոսկվային թույլ տալ ՄԱԿ-ին՝ կազմակերպել հացահատիկի արտահանումը Ուկրաինայից: Այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք Կիևից պաշտոնապես կոչ ենք անում Ռուսաստանին՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամին, թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել հացահատիկի մատակարարումը»,- ասել է Մակրոնը:
Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Ուկրաինա, որտեղ հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ։