Իմ ամենամեծ քննադատն իմ ընտանիքն է, իմ հայրը. Աննա Վարդապետյանի խոսքով` ինքը կաշկանդված չի լինի Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրել

Ինչպես է որոշումը կայացվել, ես չգիտեմ, որովհետև ես ստացել եմ առաջարկ։ Խնդրել եմ մեկ օր ժամանակ մտածելու համար և համաձայնել եմ։

Այս մասին Խորհրդարանում ՔՊ խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը։

Ըստ թեկնածուի` իր համար բոլոր պաշտոններում նշաձողը բարձր պրոֆեսիոնալիզմն է, և գլխավոր դատախազի պաշտոնը նույնպես բացառություն չէ։

«Իմ ամենամեծ քննադատն իմ ընտանիքն է, իմ հայրը, և ինձ համար միշտ կարևոր է իր խիստ ու քննադատական հայացքը»,-ասաց Աննա Վարդապետյանը։

Նրա խոսքով` ինքը մեծ պատասխանատվություն է զգում, և դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ գլխավոր դատախազի պաշտոնում երբևիցե կին թեկնածու չի առաջադրվել։ Ինքը կարծում է` իր գիտելիքները թույլ կտան արդարացնել հանրային ակնկալիքներն այս նշանակումից։

«Պարոն Դավթյանի պրոֆեսիոնալիզմը թույլ է տվել համակարգը 2018թ-ից հետո մաքսիմալ պրոֆեսիոնալ, ապաքաղաքական և ինքնավար դիրքում պահել։ Նշաձողը պետք է պահել և ավելի բարձրացնել»,-նշեց դատախազի թեկնածուն։

Որպես Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական, ըստ Աննա Վարդապետյանի, նրա ակնկալիքը իր նշանակման օրվանից մինչ օրս եղել է իրավական հարցերով այլընտրանքային կարծիք լսելը, անգամ եթե այդ կարծիքը Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել։ Նա վստահ էր, որ արդեն երեք տարի ինքը պրոֆեսիոնալ ու անաչառ իրավաբանական կարծիք է տրամադրում Նիկոլ Փաշինյանին։

Հարցին` կաշկանդվածություն չունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելոը հարցում, թեկնածուն պատասխանեց` ոչ։

«Ես վստահ եմ` պարոն Փաշինյանն ինձնից այդ կաշկանդվածությունը չի ակնկալում, որովհետև վերջին տարիների մեր աշխատանքը դա է ցույց տալիս»,-ասաց Աննա Վարդապետյանը։

Պատասխանելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու` Ռաֆիկ Հայրապետյան քրեական գործին իր միջամտության վերաբերյալ հարցին` դատախազի իշխանական թեկնածուն ասաց` դրա վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ։ Ինքը մեղավոր չէ, և միայն մասնագիտական քննարկում է անցկացրել և խորհրդատվություն է տրամադրե այդ քրեական գործով, և իր կարծիքը երբևէ ոչ ոքի համար պարտադիր չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս