
Մթերքներ, որոնք հակաքաղցկեղային հատկություն ունեցող․ մասնագետ

«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում դիետոլոգ Ելենա Սոլոմատինան թվարկել է այն մթերքները, որոնք հակաքաղցկեղային հատկություն ունեն։
Այսպիսով՝ մուգ հատապտուղները, ինչպիսիք են հապալասը և մոշը, պարունակում են ռեկորդային քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք քաղցկեղի կանխարգելման հատկություններ ունեն։
Նա նաև խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել բանջարեղեն և մրգեր, հատկապես ծիրան, դդում, գազար, որոնք ներառում են լիկոպին և բետա-կարոտին:
Ելենա Սոլոմատինայի խոսքով՝ լիկոպինը կանխում է շագանակագեղձի քաղցկեղը, իսկ բետա-կարոտինը` կրծքագեղձի քաղցկեղը։
Նա նաև խորհուրդ է տվել ուտել խաչածաղկավոր բանջարեղեն, մասնավորապես՝ կաղամբ և բրոկկոլի:
«Գոյություն ունի սուլֆորաֆան, որը նույնպես ակտիվ հակաքաղցկեղային միջոց է: Կա նաև մանրաթել, և այն շատ լավ է կանխարգելում հաստ աղիքի քաղցկեղը»,- ասել է նա: