Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին 1,4 տրիլիոն դոլար են կորցրել. Bloomberg
Աշխարհի հինգ հարյուր ամենահաուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար: Հունիսի 14-ին այս տվյալները հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը, որը 2012 թվականի մարտից հրապարակում է «Միլիարդատերերի ինդեքսը», որտեղ տվյալներ են ներառված մոլորակի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի մասին։
Գործակալության տվյալներով՝ հինգ ամենահարուստ մարդիկ ընթացիկ տարում կորցրել են միագումար 345 միլիարդ դոլար: Ամենից շատ կորցրել է Binance գաղտնարժութային սակարանի հիմնադիր Չանպեն Չժան՝ 85,6 միլարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում է գտնվում ձեռնարկիչ Իլոն Մասքը. նա կորցրել է 73,2 միլարդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնվել է երրորդ տեղում, քանի որ զրկվել է 65,3 միլիարդ դոլարից:
Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել է Մարկ Ցուկերբերգը՝ Meta-ի ղեկավարը, որը կորցրել է 64,4 միլիարդ դոլար, մինչդեռ ցուցակում հինգերորդ տեղն ստացել է ձեռնարկիչ եւ Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն, որը զրկվել է 56,8 միլիարդ դոլարից: Բացի դրանից, գործակալությունը նշում է, որ միայն հունիսի 13-ին մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են մագումար 206 միլիարդ դոլար:
Capgemini խորհրդատվական ֆիրմայի հաշվետվությունում, ֆիրմա, որին վկայակոչում է Bloomberg-ը, ասված է, որ ֆինանսական կորուստների ընթացիկ ցուցանիշները խիստ հակադրություն են կազմում այն բանին, ինչ կարելի էր դիտել մեկ տարի առաջ: Այն ժամանակ շուկաների սրընթաց աճի պատճառով 8 տոկոսով ավելացել էր ամբողջությամբ վերցված ունեւոր մարդկանց թիվն աշխահում, եւ 13 տոկոսով ԱՄՆ-ում: Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) ամենահարուստ մարդկանց թիվը 2022 թվականին ավելացել է սոսկ 4,2 տոկոսով, այդ ցուցանիշով տարածաշրջանը հետ է մնում Եվրոպայից եւ Ամերիկայից:
Ըստ որում վերջին տասնամյակի ընթացքում ԱԽՏ-ն այդ ոլորտում գերակշռող դիրք էր զբաղեցնում: Միտման փոփոխությունը մասնակիորեն կապված է, կարծում է գործակալությունը, Չինաստանի կոշտ միջոցների հետ տեխնոլոգիական ընկերությունների դեմ եւ անշարժ գույքի «սառեցման» հետ: Նախկինի պես ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Գերմանիայում է բնակվում աշխարհի ունեւոր մարդկանց 64 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: