Աֆրիկայի 345 միլիոնից ավելի բնակիչներ տառապում են պարենի դեֆիցիտից
Աֆրիկայի երկրների, մասնավորապես, Սուդանի, Եթովպիայի եւ ՀԱՀ-ի, ավելի քան 345 միլիոն բնակիչներ պարենի լուրջ անբավարարություն ունեն: Այդ մասին հունիսի 14-ին հաղորդում Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): «Աֆրիկայի ավելի քան 345 միլիոն բնակիչներ տառապում են պարենի սուր անբավարարությունից:
Իրադրությունն անհանգստություն Է առաջացնում»,-ասվում Է Twitter-ում զետեղված կազմակերպության հաղորդագրության մեջ: Նրա տվյալներով՝ պարենի դեֆիցիտի են բախվում նաեւ Բուրկինա Ֆասոն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կամերունը, Քենիան, Մավրիտանիան, Մալին, Նիգերը, Նիգերիան, Սոմալին, Չադը:
Արեւմտյան ԶԼՄ-ներն իրենց հերթին հաղորդում են, որ ՄԱԿ-ում հանդես են գալիս Հարավային Սուդանին 426 միլիոն դոլար հատկացնելու կոչով՝ այնտեղ պարենային աղետը կանխելու նպատակով: Անցած շաբաթ ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) շուկաների եւ առեւտրի բաժնի տնօրեն Բուբակեր Բեն Բելհասենը հայտարարել Է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը կարող Է 2022-2023 թվականներին աշխարհում հանգեցնել 11-19 միլիոն սովյալների թվի աճի: Նա նշել Է, որ խոսքը միայն խնդրի մասշտաբների նախնական գնահատման մասին Է:
Բեն Բելհասենը պարզաբանել Է, որ առավել մեծ ռիսկի են այժմ ենթարկվում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք խիստ կախված են ցորենի, բուսական եւ արեւածաղկի ձեթից: Ներկայիս ճգնաժամը լրջորեն ճարակել Է նաեւ Սահարայից դեպի հարավ ընկած Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրներ, ներառյալ Բանգլադեշը եւ Ինդոնեզիան, հավելել Է նա: Այս շաբաթ ավելի վաղ ՄԱԿ-ի պարենային, Էներգետիկական եւ ֆինանսական համակարգերի հարցերով գլոբալ ճգնաժամային խումբը հրապարակել Է զեկույց, որի համաձայն ամբողջ աշխարհում շուրջ 1,6 միլիարդ մարդ գտնվում Է սովի եւ աղքատության սպառնալիքի ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: