«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Մայրաքաղաքի Շինարարների փողոցի տեսախցիկներից մեկն արձանագրել էր, թե ինչպես են երկու տղամարդ մայիսի լույս 27-ի գիշերը փորձում գողություն անել։ Թիրախը վճարային տերմինալն էր, որը լինգով փորձում էր բացել նրանցից մեկը։
23 հազարից ավելի ուկրաինացիներ ԱՄՆ մուտքի թույլտվություն են ստացել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ ուկրաինացի փախստականների համար նոր ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տվյալները:
Ճապոնիան հունիսի 1-ից կրկնապատկել է երկիր մուտք գործող մարդկանց քանակի միօրյա լիմիտը՝ այն հասցնելով 20 հազարի: Այդ մասին հաղորդում են տեղեկան ԶԼՄ-ները։ Ճապոնիայի իշխանությունները նաեւ մեղմացրել են COVID-19-ի հետ կապված սահմանափակումները ժամանողների համար:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 31-ին Հասրաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Թերեզա Հ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մտահոգություններին Երևանում իրենց հավաքականի անվտանգության վերաբերյալ:
ԱՄՆ-ի եւ Կանադայի հանրային առողջապահության պաշտոնյաները հետաքննում են հեպատիտ A-ի դեպքերը, որոնք ենթադրաբար կապված են թարմ օրգանական ելակի հետ, հայտնում է UPI-ն՝ հղում անելով Մթերքների եւ դեղերի վերահսկողության ԱՄՆ վարչությանը:
Մարտինիի համար նախատեսված բաժակը սառեցնել՝ մի քանի րոպե դնելով սառցախցիկում:
Բայց Apple-ի նոր սմարթֆոնների հիմնական մոդելները նման գործառույթ չունեն։
Մաշկաբան Մարիա Ժուրավլյովան պատմել է, թե ինչու չի կարելի սեղմել պզուկները եւ ինչպիսի հետեւանքներով են հղի այդպիսի «մաքրումները», գրում է МедикФорум-ը։
2022 թվականին Samsung-ը պլանավորվածից 30 միլիոնով քիչ սմարթֆոն կթողարկի։ Ընկերությունը դա բացատրում է մակրոտնտեսական ճգնաժամով և պահանջարկի նվազմամբ։
Հայաստանում հաստատված անբարոյականության ճգնաժամի աղբյուրը իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, բարոյականության նշույլ ունենալու պարագայում նա պետք է հեռանար՝ առնվազն ներողություն խնդրելով ու ներում հայցելով։ Բայց նա չգնաց՝ նպաստելով բարոյականության ճգնաժամի խորացմանը։