
Ալկոհոլային կոկտեյլ «Մեկ կաթիլ կիտրոն»

Բաղադրիչներ
1. Կիտրոն – 1/2 հատ
2. Շաքարավազ – 1 ճ/գ
3. Օղի – 50 մլ
4. Լիկյոր «Թրիփլ սեկ» – 25 մլ
5. Սառույց (խորանարդիկ) – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Մարտինիի համար նախատեսված բաժակը սառեցնել՝ մի քանի րոպե դնելով սառցախցիկում:
2. Թասի մեջ լցնել կիտրոնի հյութը, ավելացնել շաքարավազը և խառնել:
3. Շեյքերի մեջ լցնել օղի, ավելացնել լիկյոր, կիտրոնի հյութ և սառույց:
4. Թափահարել, մինչև հեղուկը սառչի, քամել և լցնել բաժակի մեջ: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը