Մայիսին բոլոր ոստիկանները 2,5 միլիարդ դրամ պարգևավճար են ստացել. փոխոստիկանապետ Մովսիսյան

Ոստիկանության ծառայողների մայիս ամսվա պարգևատրման գումարը կազմել է շուրջ 2,5 միլիարդ դրամ: Պարգևատրվել են ոստիկանության բոլոր ծառայողները:

«Ոչ մի արտառոց բան չի եղել, որ դուք ասում եք՝ դա աննախադեպ է… Դեռ 2014 թվականից կառավարության որոշմամբ՝ ոստիկանության ծառայողներն օրենքի սահմանված կարգով պարգևատրում են ստանում: Տարիներ են եղել՝ նույնիսկ 3 անգամ, մեկ դրույքաչափով: Օրինակ՝ 2018թ. 3 անգամ ոստիկանությունը պարգևատրվել է, 2 անգամ՝ ապրիլ ամսին, մեկ անգամ էլ՝ հեղափոխությունից հետո»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ հավելելով, որ նման պարգևատրումներ եղել են և 2019, և 2020, և 2021 թվականներին:

«Դա գործընթաց է, որ իրականացվում է ոստիկանությունում՝ օրենքին համապատասխան, և բոլոր պարգևավճարների հետ միասին ոստիկանի միջին աշխատավարձը զուտով կազմում է մոտ 218.000 դրամ՝ տարեկան:

Հարցին՝ դա ոստիկանների գործադրած ջանքերի փոխհատուցո՞ւմ է, թե՞ ինչ է, Մովսիսյանը պատասխանել է.

«Ոչ, դա աշխատանքային պրոցես է, տարվա մեջ կարան, բացի ամսական հավելավճարներից, պարգևատրեն մեկ դրույքաչափով»:

 

Տեսանյութեր

Լրահոս