ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել է 4 քաղաքացի
ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը՝ նշելով, որ ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում:
«Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:
Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են»,– տեղեկացնում է նա: