Բաժիններ՝

Gucci-ն ներկայացրել է 950 դոլար արժողությամբ խելացի մատանի

Շքեղ ապրանքանիշը համագործակցել է Oura տեխնոլոգիական ընկերության հետ՝ թողարկելու խելացի աքսեսուար, որը կարող է հետևել սրտի զարկերի հաճախականությանը, ջերմաստիճանին և այլն:

Մատանին կշռում է ընդամենը չորս գրամ, սակայն այն շատ բազմակողմանի է, գրում է Engadget-ը։

Մասնավորապես, խելացի սարքը կարող է կարդալ սրտի հաճախությունը, շնչառության հաճախությունը և ջերմաստիճանը, որպեսզի օգտատերերին տեղեկացնի, երբ իրենց սթրեսի մակարդակը բարձր է, կամ երբ նրանք հիվանդ են: Ենթադրվում է, որ մատանին չափում է սրտի զարկերը շատ ավելի ճշգրիտ, քան դաստակի վրա դրված խելացի ժամացույցը, այս ամենը՝ մատների զարկերակների պատճառով: Գաջեթը վերահսկում է նաև օրվա ակտիվությունը և քունը:

Oura-ն պատասխանատու էր տեխնիկական սարքավորումների համար, իսկ դիզայնի մասին հոգացել է Gucci-ն։ Գաջեթի կորպուսը զարդարված է հայտնի միահյուսված «G» տառով, որը պատրաստված է սև սինթետիկ կորունդից՝ օգտագործելով 18 կարատանոց դեղին ոսկի։ Սարքը ջրադիմացկուն է։

Մատանին արժե 950 դոլար։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս