
Առաջին մարդուն ներարկվել է քաղցկեղը սպանող «հեղափոխական» վիրուսը

«Դեյլի մեյլ»-ը հայտնում է քաղցկեղը սպանող հեղափոխական վիրուսի հաջող փորձարկումների մասին:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ քաղցկեղը սպանող «հեղափոխական» վիրուսը կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո ներարկվել է առաջին մարդուն:
Նկատենք, որ այս քաղցկեղասպան վիրուսը կարողացել է փոքրացնել շատ կենդանիների հաստ աղու, թոքերի, կրծքագեղձի, ձվարանների և ենթաստամոքսային գեղձի ուռուցքները:
Վիրուսը՝ Vaxinia-ն (լրիվ անվանումը CF33-hNIS VAXINIA), «օնկոլիտիկ վիրուսի» տեսակ է, որը հայտնաբերվել է բնության մեջ և գենետիկորեն ձևափոխվել՝ հատուկ քաղցկեղի դեմ պայքարելու համար: