
Խոսուն բացթողում

Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։
Այդ մասին տեղեկանում ենք Պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջից:
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնական կայքում ևս կա այդ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն:
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը հետագա կառուցողական, փոխվստահելի երկխոսության շարունակության հույս է հայտնել՝ ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ՝ Օմբուդսմենների Եվրասիական ալյանսի ու այլ ինտեգրացիոն հարթակների շրջանակներում:
«Հենց այսպիսին է եղել մեր փոխգործակցությունը Հայաստանի նախկին օմբուդսման Արման Թաթոյանի հետ»,- շեշտել է Մոսկալկովան:
Այս նախադասությունը, սակայն, Քրիստիննե Գրիգորյանի տարածած հաղորդագրության մեջ բացակայում է: