Ավելորդ քաշի դեմ պայքարում կօգնեն… համեմունքները
Շատերն են երազում գեղեցիկ կազմվածքի մասին։ Բայց ի՞նչ անել, եթե բավարար կամքի ուժ չկա մարզասրահ կանոնավոր այցելությունների և դիետայի համար: Ամենակարևորը չհուսահատվելն է։ Համեմունքները կհասնեն օգնության: Գիտնական-դիետոլոգներն պնդում են, որ համեմունքներով ուտեստները ավելի արագ են հագեցնում քաղցը։ Եվ բացի այդ, համեմունքները արագացնում են նյութափոխանակությունը և հաջողությամբ պայքարում ճարպային կուտակումների դեմ։
1. Դարչին
Դարչինը համարվում է լավագույն համեմունքը նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել։ Համեմունքը վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը, որի ցատկերի շնորհիվ արթնանում է «գայլի ախորժակը»։ Ավելին, նույնիսկ դարչինի հոտը կարող է խաբել ախորժակը և ստեղծել հագեցվածության պատրանք։ Համեմունքը կարելի է ավելացնել թեյի, սուրճի, կաթնաշոռի կամ մածունի մեջ։
2. Կայենեյան պղպեղ
Ընդամենը մեկ պտղունց պղպեղը արագացնում է նյութափոխանակությունը 25 տոկոսով, նվազեցնում է արյան շաքարը և ճնշում է ախորժակը:
3. Քրքում
Հանրաճանաչ հնդկական համեմունքը գերազանց հակաօքսիդիչ և նյութափոխանակության ակտիվացուցիչ է: Համեմունքը կանխում է մարմնի ճարպի կուտակումը և լավացնում մարսողությունը։
4. Կոճապղպեղ
Կոճապղպեղը կհաղորդի ուտեստներին հիանալի համ և բուրմունք, բացի այդ, այն կբարելավի մարսողական համակարգի աշխատանքը, զգալիորեն կարագացնի նյութափոխանակության գործընթացները և կնվազեցնի արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
5. Սև պղպեղ
Սև պղպեղն ունակ է ոչնչացնել ճարպային բջիջները և այրել ավելորդ կալորիաները, լավացնում է ուղեղի և նյարդային համակարգի աշխատանքը։ Այն նաև պայքարում է այրոցի, մարսողության և փքվածության դեմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը